Tert.am Life-ը գրում է.

Օգոստոսի 24-29 Սոչիում տեղի կունենա «Նոր Ալիք 2019»-ը երգի միջազգային մրցույթը։  Tert.am Life-ն իր ընթերցողներին ավելի վաղ տեղեկացրել է, որ երգի մրցույթում Հայաստանի այս տարվա պատվիրակը Արտյոմ Հակոբյանն է՝ Տյոմը։ Երգիչն արդեն մեկնել է Սոչի, որտեղ մեկնարկելու են նախահամերգային փորձերը։

Այս տարի «Նոր Ալիք»-ում ձևաչափի փոփոխություն է եղել՝ «Միջազգային հիթ», «Երկրի հիթ» անվանակագերի փոխարեն մասնակիցները ներկայանալու են նոր՝ իրենց համար գրված ստեղծագործություններով։  

Տյոմը երգերի ընտրության, հատուկ մրցանակի համար պայքարի և իր տրամադրվածության մասին պատմել է  Tert.am Life-ին։

«Առաջին օրը երգելու եմ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Так же как все» երգը, որն ավելի հայտնի է «Ա-Ստուդիո» խմբի կատարմամբ, սակայն ես ներկայացնելու եմ նոր մոտեցմամբ՝ Արման Փահլևանյանի գործիքավորմամբ։ Երկրորդ օրը երգելու եմ Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը, իսկ երրորդ օրը՝ Նիկ Էգիբյանի և Աննա Հարությույանի հեղինակած Gimme Your Love ստեղծագործությունը, որն ավելի պայծառ ու պարային տրամադրությամբ է»- ասաց երգիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել