Tert.am-ը գրում է.

Անցած շաբաթվա սկզբին հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին որդեգիր որդու՝ Մեդոքսի 18-ամյակը նշել է Քլիվլենդում: Այդ մասին իր Facebook-յան էջում գրել է դերասանուհու ընկերուհին՝ Լուն Ունը՝ լուսանկարներ հրապարակելով և հայտնելով, որ հաճելի ժամանակ է անցկացրել դերասանուհու և նրա որդու հետ:

«Ես Մեդոքսին հանդիպել եմ, երբ նա դեռ մեկ տարեկան էր, իսկ այսօր նա տասնութ տարեկան է դառնում և պատրաստվում է քոլեջ գնալ: Որքան հպարտ եմ: Շնորհավոր ծնունդդ, Մեդոքս»,-գրել է Ունը:

Նա նաև հաղորդել է, որ միասին ճաշելուց հետո նրանք միասին այցելել են տարբեր վայրեր, այդ թվում՝ Քլիվլենդի արվեստի թանգարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել