168.am-ը գրում է.

Մի տղամարդ եւ 6-ամյա մի աղջնակ են անհայտ կորել Շվեյցարիայի արեւմուտքում. ավտոմեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, քշել-տարել է հեղեղաջուրը: Այդ մասին հայտնել է RTS ռադիոհեռուստաընկերությունը:

Հեղեղումները Վալե կանտոնում առաջացել էին օգոստոսի 11-ի երեկոյան տարածաշրջանում մոլեգնած փոթորկի պատճառով: Մարդկանցով ավտոմեքենան քշել-տարել է Շամոզոնի կոմունայում ափերից դուրս եկած Ռոնա գետի վտակը: Դատարկ ավտոմեքենան հայտնաբերվել է օգոստոսի 12-ի առավոտյան:

Կորածների որոնումները շարունակվում են: Կանտոնի մի շարք ճանապարհներ երթեւեկության համար փակ են մնում սողանքների պատճառով: Nouvelliste հրատարակությունը հայտնում է, որ կանտոնի ալպյան մասում օգոստոսի 11-ի երեկոյան կայծակը 15 կով է սպանել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել