Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Պետության ղեկավարի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ժամանել պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար։
Պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում, ի թիվս կարևոր հարցերի, քննարկվելու են հատկապես ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել