Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել