Yerkir.am-ը գրում է.
BBC-ն իր հոդվածում որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, այլ հղում է կատարել ձեռք բերված տվյալներին . այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն` անդրադառնալով «Մարտի մեկի» գործի վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին։
Նա մանրամասնեց. «Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC–ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ–ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,– հայտարարեց փոխվարչապետն ու նշեց, որ ճիշտ կլինի մնացած բոլոր հարցերով դիմել իրավապահներին։
Հիշեցնենք, որ օգսոստոսի 7–ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: BBC–ի ձեռք բերած փասթաթղթերի համաձայն՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։
Հավելենք նաև, որ Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։