Ես վաղուց էի պնդում, որ չկա Հայաստանում դեմոկրատիա, Հայաստանը վերածվել է բռնապետության, որ «թավշյա հեղափոխությունը» դա շանտաժի ու զոռբայության միջոցով իշխանության զավթում էր: Դեռ հայտնի գաղտնալսումների ժամանակ բոլորին պետք է պարզ դառնար, որ երկրում գործում են Նիկոլի սեփական պատժիչ կառույցները: Լինելով թույլ, ոչ կոմպետենտ, մշտապես սրա-նրա համար աշխատած մարդ, չունենալով լիդերին բնորոշ հատկություններ, Նիկոլը ակնհայտ գնում է ուժի կիրառման: Քանի որ Նիկոլը վախենում է սեփական շվաքից, պետք է միայն պատկերացնել, թե ինչես է վախենում Ռոբերտ Քոչարյանից: Դրան գումարենք նաև մարտի 1 անմեղ զոհերի արյան վրայով ձախողված իշխանության գալու փորձը և այդ օրերին իր կողմից հակաօրինական կոչերի ու քայլերի համար դատապարտման ցավոտ հիշողությունները նրան առիթ են տալիս վենդետա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Թերևս սա էր ասվում ԲիԲիՍի-ի հայտնի նյութում, երբ ասվում էր բավարար թափանցիկության բացակայության մասին, չնայած հոդվածագիրը պետք է ուշադիր լիներ և նշեր, որ այդ օրերին Գեղամ Պետրոսյանը արդեն ազատության մեջ էր իսկ ես ինձանից կավելացնեմ, որ ՀՔԾ-ն վաղուց արդեն վերածվել է Նիկոլի պատժիչ ծառայության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել