Tert.am-ը գրում է.

2002 թվականի լույս հուլիսի 1-ին տեղի է ունեցել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաաղմկահարույց սպանություններից մեկը. վարձու մարդասպանները սպանել են հայտնի շանսոնյե Միխայիլ Կրուգին՝ իր իսկ տանը: Քննիչները չէին կարողանում բացահայտել գործը 17 տարի, սակայն այժմ, կարծես, «սառույցը տեղից շարժվել է», գրում է lenta.ru-ն՝ մանրամասներ ներկայացնելով:

Օրերս՝ օգոստոսի 6-ին արտիստի տանը քննչական փորձարկում է անցկացվել, որին մասնակցել է կասկածյալ Ալեքսանդր Ագեևը՝ 1990-ականների ամենադաժան հանցավոր խմբավորումներից մեկի՝ Տվերի մարզի «Գայլեր» հանցավոր խմբավորման անդամը: Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել է, որ իսկապես մասնակցել է Կրուգի սպանությանը:

Միխայիլ Կրուգը համարվում է 1990-ականների լեգենդ, նրա երգերը՝ «Жиган-лимон», «Владимирский централ», «Кольщик», հիթեր են դարձել և մինչ օրս համարվում են ռուսական շանսոնի հիմներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել