Կարծում եմ, որ եթե մի քիչ կամ մի քիչ շատ «բզբզանք» կարող ենք Պանարմենիզմ քաղաքական և քաղաքակրթական գործոն դարձնել : Հիմա համահայկականությունը ընդգրկում է մոտ 10 միլիոն մարդ, որի մոտ 1/3 գտնվում է հայկական պետության տարածքում մնացածը նոսր կամ խիտ կուտակումներով ամբողջ աշխարհով մեկ:Այդ 10 միլիոնի մեջ կան հայկական ինքնությամբ առավել կամ նվազ ընդգծված համայքներ և անհատներ կան հայերեն խոսող կամ չխոսող համայքներ և անհատներ :Այդ 10 միլիոնի մեծ մասը մոտ 100-150 տարի հայկական լեռնաշխարհում են ապրել և հայկական պետությունը իրեն պատասխանատու է զգում նրանց հայկականության շարունականությունը ապահովելու առումով և նրանց մի մասն էլ պատասխանատվություն է զգում հայկական պետության համար: Բայց հայկական պետությունը կարող է ընդարձակել իր պատասխանատվության սահմանները և արմենոիդ մարդաբանական տիպը ընդգրկել այդ սահմանների մեջ :Արմենոիդները մոտ 100 միլիոն են և տարածված են Եվրոպայից Ասիա, այսինքն համարյա թե օվկիանոսից օվկիանոս:Նրանք հիմա անշուշտ տարբեր ազգային ինքնություններ ունեն, խոսում են տարբեր լեզուներով դավանում են տարբեր կրոններ, տարբեր քաղաքակրթական ազդեցությունների տակ են, բայց պատկանում են Հայկական լեռնաշխարհից սերած արմենոիդ մարդաբանական տիպին, որի հիմնական կրողները հայերն են կամ ավելի ճիշտ հայերի մեջ արմենոիդները ընդգծված մեծամասնություն են կազմում: Անցյալ տարի երկու իտալացի տուրիստների հետ էի զրուցում: Իմ այն հարցին թե ինչու են Հայաստանը ընտրել որպես այցելավայր մի պահ իրար նայեցին ու բացվեցին :Ուրեմն բանից պարզվեց, որ իրենք Սարդինիայից են ունեն իտալացիներից տարբերվող ազգային ինքնագիտակցություն, լեզու և վերջին գենետիկ գիտական հետազոտություններ պարզել են, որ սարդինացիները մոտ 4 հազար տարի առաջ այդ կղզի հասել են հայկական լեռնաշխարհից և իրենց մեջ կրում են «հայու գենը» և հիմա իրենց արյունը քաշում է: Սա պարզապես մի օրինակ թե ինչքան աշխատելու տեղ կա Գանգեսի հովտից մինչև Իտալիա ու Բրիտանական ջրեր:Դեռ, որ կարելի է սկսել ուսումնասիրական հարթությունից հետո անցնել, մշակութային , մարզական հարթություն :Օրինակ պանարմենիան խաղեր կազմակերպենք ու թող սարդինացիներ, շոտլանդացիներ ու բասկեր էլ մասնակցեն :Մի քիչ պետք է գլոբալ մտածել 2050 -ին 5 միլիոն հեչ էլ ամբիցիոզ չի: Դա կաթիլ է ծովում, մեզ պետք է լինել առնվազը ծով օվկիանոսում, որ կուլ չգնանք :Ամբիցիոզը 2050-ին օվկիանոսից օվկիանոս ձգվող պանարմենիան 150 միլիոնանոց քաղաքակրթական մշակութային գոտու ուրվագծումն է: Սա առաջին հայացքից ուտոպիա է, բայց հայերին հենց ուտոպիան է պակասում գործին լուրջ կպնելու համար:«Ծովից ծովը» քիչ է, որ տեղից շարժվեն «Օվկիանոսից Օվկիանոս» է պետք և վեհ գաղափար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: