Դրան համապատասխան էլ իրականացվեց՝ սկզբում թավշյա ու սելեկտիվ, ըստ պաշտոնների կարևորության և նշանակության, իսկ հետագայում համատարած կադրային զտումներ և տեղաշարժեր:
Նախկիններին մեղադրելով իրավապահ մարմիններին ուղղորդելու, վերահսկելու մեջ, ներկա վարչակազմը կարծես տոտալ ու հիմնարար փորձում է իրավապահ համակարգը «շուլալել» իր հագով: Դատավորները փորձեցին մի փոքր անկախություն «խաղալ», այն էլ նրանց առաջ աշխատավայրի դռները փակվեցին, նրանց վրա գործեր բացվեցին, նրանց գլխին գիլյոտինի նման սորոսական վեթթինգի վտանգը կախվեց, անցյալը փորփրեցին ու սկսեցին պատժել:
Եվ ունեցանք գրեթե հլու-հնազանդ իրավապահ համակարգ, հանցագործությունների ու իրավախախտումների աննախադեպ աճ և ամենաթողության գինարբուք…Որի պտուղները մենք հետո կքաղենք կամ արդեն քաղում ենք…
Վերջիվերջո ինչ տարբերություն հաբռգած «Համմեր», «Գելենվագեն» քշողն է լկտիանում, թե լկստված ու իրեն իշխանություն կարծող «Ժիգուլի» կամ «Օպել» քշողը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել