Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի այսօրվա ձերբակալությունը դարձավ փորձանք այդ երկրի նոր ղեկավարության գլխին; Պարզվում է, որ Աթամբաևին չեն կարողացել ձերբակալել, ավելին՝ իշխանական «սպեցնազը» հանձնվել է Աթամբաևի մարդկանց: Ավելին, կողքի գյուղերից Աթամբաևին օգնության են հասնում, իսկ տեղի վերլուծաբաններն էլ ասում են, թե Աթամբաևը երկրում երրորդ հեղափոխությունն է պատրաստում:
Մի քանի ժամ առաջ գրել էի, որ Փաշինյան Նիկոլը հետխորհրդային տարածքում նախադեպ ստեղծեց՝ փակել պետության նախկին առաջին դեմքին: Հիմա նախկին առաջին դեմք Աթամբաևն էլ այսօր նոր նախադեպ գրանցեց՝ բռնի ուժով պայքարել ձերբակալվելու դեմ: Ինչպես երևում է, նախադեպն արդեն ստացվել է, ռուսական մամուլի հաղորդմամբ՝ իշխանական սպեցնազը պարտություն է կրել և հանձնվել Աթամբաևի մարդկանց, որը, ինչպես տեսնում ենք, իրոք հենարան ունի իր երկրում: Հիմա տեսնենք, թե Աթամբաևի այսօրվա նախադեպը երբ և որտեղ կկրկնվի: Հավելեմ, որ Հայաստանում դրա համար կան բոլոր հիմքերն ու նախապայմանները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել