Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր ձերբակալվեց: Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել են ուժի կիրառմամբ: Սա հետխորհրդային տարածքում պետության նախկին առաջին դեմքի երկրորդ ձերբակալությունն է, նախադեպը, ինչպես հայտնի է, ստեղծեց հայ ժողովրդի Փաշինյան Նիկոլը:
Դժվար է ասել, արդյոք Քոչարյանի կալանքը «դուխ» տվեց Ղրղզստանի այսօրվա ղեկավարին, սակայն նախադեպ տվեց, իսկ էքստրեմալ իրավիճակներում մարդիկ շատ են հենվում նախադեպերի վրա: Դե, շուտով տեղի կունենա հետխորհրդային տարածքի երրորդ ղեկավարի կալանավորումը, հուսանք, որ դա կլինի Փաշինյան Նիկոլը: Հետո արդեն, կալանավայրից, թող գաղտնազերծի Սերժ Սարգսյանից ժառանգած գաղտնի փաստաթուղթը, որից ժողովրդի վարչապետն ապշել և եկել էր եզրակացության, որ Հայաստանի կառավարման համակարգը կաթվածահար է եղած: Եթե այդ գաղտնիքը Փաշինյան Նիկոլը բացահայտի, ապա կարելի է ենթադրել, որ դա կօգնի նրա դեմ հարուցած տասնյակ քրեական գործերի ընթացքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել