Aysor.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը սպասում է, որ իր պաշտպանյալին ազատ արձակելուց հետո, ՀՔԾ-ն կդադարեցնի քրեական հետապնդումը։

«Նախաքննական մարմնից ակնկալում եմ, որ խափանման միջոցը փոխելուց հետո պետք է որ ապացույցների բավարար համակցություն լինի, որի հիման վրա Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սպանության մեղադրանքով դադարեցվի։ Ուրիշ ակնկալիք չունեմ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգյանը։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր:

Փաստաբանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքի հետ Գեղամ Պետրոսյանը որևէ առնչություն չունի։ Ավելին, նրա խոսքով, նման դեպք նույնիսկ չի եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել