Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն հայտարարել է «գերֆիլմ» նկարահանելու իր մտադրության մասին, ժապավեն, որը կամփոփեր նրա բոլոր ֆիլմերը: Այն կդառնա կինոռեժիսորի կարիերայի թվով տասներորդ ֆիլմը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես ուզում եմ մի հսկայական գերֆիլմ ստեղծել, որը կամփոփի իմ ֆիլմերի տրամաբանությունը»,- ասել է ռեժիսորը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայտնի է, որ Տարանտինոն բազմիցս հայտարարել է իր տասներորդ ֆիլմից հետո կարիերան ավարտելու մտադրության մասին:
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը վերջերս է համաշխարհային վարձույթում հայտնվել, ռեժիսորի իններորդ ֆիլմն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մի անգամ Հոլիվուդում»-ը Տարանտինոյի համար դարձել է ամենադրամարկղային ֆիլմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել