Համացանցում «մարմարյա» ավտոմեքենաներն ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում: Շքեղ ավտոմեքենաների ավելի ու ավելի շատ սեփականատերեր են նախընտրում դրանք ծածկել մարմարյա թաղանթով: Նույնիսկ բրիտանական Fox News հեռուստաալիքն է ուշադրություն դարձրել Լոնդոնի փողոցներում շրջող արաբական համարներով մարմարապատ Ferrari 812 Superfast և Bentley Bentayga երկու շքեղ ավտոմեքենաներին:

Թե որքանով է այս գույնը գեղեցկացնում ավտոմեքենայի տեսքը, դժվար է դատել: Դժվարացել են գնահատական տալ նաև ականատեսները: «Ակնհայտ է, որ սեփականատերը կարծում է, որ դա նորաձև է, բայց ինձ համար այդ մեքենաներն անհեթեթ տեսք ունեն»,- ասել է Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներից մեկը:

Բայց հարկ է նշել, որ համացանցում այս մեքենաները մեծ քանակությամբ «լայքեր» և գովասանական մեկնաբանություններ են հավաքում:

Նախօրեին Instagram-ում Lamborghini Urus-ի և Bugatti Chiron-ի լուսանկարներ են հայտնվել՝ նմանատիպ երանգավորմամբ, հավաքելով հազարավոր դրական ակնարկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել