Որ էս տարածաշրջանում յոլա գնալու համար մեզ պետք են ոչ թե «յոլա տանող» այլ հավակնոտ ծրագրեր ակնհայտ է :Այդ հավակնոտ ծրագրերը պետք է լինեն թե կարճ և թե երկար ընթացքի համար :Եթե կարճ ընթացքի համար չկա և չես կարողանում հավակնոտ ծրագիր կյանքի կոչել ապա երկարը տըռըֆըս է: Հավակնոտությունը պետք է հիմնված լինի ոգեղենության, բանականության, մտքի երևակայության , աշխատասիրության, համարձակության և հատկապես գաղափարականության վրա:Բոլոր հզոր պետությունների հիմքում գաղափար և գաղափարականություն է եղել:Սովետը գաղափար էր, ԱՄՆ-ն գաղափար է, Չինաստանը գաղափար է , Հնդկաստանը գաղափար է :Գաղափարը և գաղափարականությունը իր մեջ պետք է կրի ժամանակի շունչը , էվոլուցիայի պահանջը և զերծ լինի եսիկակենտրոնությունից այլապես երկար ընթացքի վրա չի աշխատի :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: