Yerkir.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին` Ստեփանակերտում կայացած հավաքի ժամանակ: Հաղորդում է Minval.az-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը»:
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/181835.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել