Ցանկանում եք մշտապես ունենալ գեղեցիկ կազմվածք, սակայն չեք ուզում հետևել խիստ դիետաների։ Օգտվեք մեր 20 կանոններից։ Եղեք իրատես, իհարկե, չեք կարող միանգամից 20 կգ քաշ գցել, սակայն 3-5 կգը հնարավոր է:
1 Երբեք ուտեստը լրացուցիչ մի պահանջեք, որքան էլ այն համեղ լինի։2 Նախապատվությունը տվեք բանջարեղենային հյութերին և մեկընդմիշտ մոռացեք ցանկացած գազավորված ըմպելիքի կամ կոկտեյլի մասին։3 Նախապատվությունը տվեք խնձորին և կանաչ բանջարեղենին։4 Հնարավորինս քիչ աղ օգտագործեք։ Սակայն ամբողջովին հրաժարվել պետք չէ, քանի որ աղը կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար։5 Մի չարաշահեք քացախը։6 Շաբաթական առնվազն երեք անգամ ձկնեղեն օգտագործեք, իհարկե, ոչ յուղոտ։7 Միշտ ձեր մոտ ունեցեք խնձոր և մյուսլի։ Սա քաղցը մեղմացնելու, չիպսերի ու բուլկիների վատ սովորությունից ձերբազատվելու հիանալի մեթոդ է։8 Շաբաթական միայն մեկ անգամ ճաշակեք ռեստորանի ուտեստները հրաժարվելով աղանդերից։9 Գնումներ կատարեք կուշտ փորով։ Այսպես դուք կկարողնաք ճիշտ ընտրություն կատարել և ավելի քիչ վնասակար սնունդ գնել։10 Ապուրը լցոնեք բանջարեղենով (բացառությամբ կարտոֆիլը), ոչ թե մակարոնով, ոլոռով, լոբիով…11 Աստիճանաբար սննդակարգից հանեք շաքարավազը։ Այսպես դուք կարող եք լիովին հրաժարվել քաղցրից։12 Եթե կյանքը չեք պատկերացնում առանց քացրեղենի, ապա օրական կարելի է ուտել սև դառը շոկոլադի մի սալիկ։ Դա ավելի լավ է, քան ամբողջովին հրաժարվելը, քանի որ այստեղ նյարդային պոռթկումն անխուսափելի է։13 Ձիթապտղի տեսակներից նախապատվությունը տվեք կանաչին, քանի որ այն 2 անգամ քիչ ճարպեր է պարունակում։14 Տոնակատարությունների և երեկույթների ժամանակ բավարարվեք մեկ-երկու բաժակ խմիչքով։15 Կերեք դանդաղ։ Այսպես ավելի շուտ կհագենաք և ավելի քիչ կուտեք։16 Հնարավորինս երկար ժամանակ անցկացրեք մաքուր օդում։17 Սկսեք սպորտով զբաղվել։ Եթե թանկարժեք ֆիտնես ակումբներից օգտվելը ձեր գրպանին հարմար չէ, ապա կարելի է մասնակցել պարի դասընթացների, առավոտյան վազել, այցելել լողավազան կամ պարզապես հարևանուհու հետ բադմինտոն խաղալ։18 Աշխատեք օրվա ընթացքում 40 րոպե սպորտով զբաղվել։19 Առողջ ապրելակերպ վարելու համար ձեզ համախոհ ընկեր գտեք։20 Պարզապես հավատացեք ինքներդ ձեզ, և սկզբունք դարձրեք, որ առողջ ապրելակերպը ճիշտ է և գեղեցիկ։
Շաբաթական 1 անգամ կազմակերպեք բեռնաթափման օր։ Այդ օրը պետք է սնվել 4-5 անգամ։ Օրվա կերակրի կալորիականությունը չպետք է անցնի 1000-ից։Մսային բեռնաթափման օր. առանց աղի եփած 400 գ անյուղ տավարի միսը՝ բաժանած 5 մասի, կերեք կաղամբի, վարունգի կամ լոլիկի հետ (100 գ)։ Կարելի է խմել 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։Ձկնային բեռնաթափման օր. առանց աղի եփած 500 գ ձկան միսը բաժանեք 5 մասի, կերեք 100-ական գրամ կաղամբի, վարունգի կամ լոլիկի հետ։ Կարեփ է խմել 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։Կաթնաշոռային բեռնաթափման օր. կերեք 400 գ անյուղ կաթնաշոռ և կես գդ. մածուն՝ 5 մասի բաժանած։Կաթնային բեռնաթափման օր. խմեք 1,5 լկաթ կամ մածուն՝ 5 անգամ։ Կամ 1,5 լ կաթը քիչ թեյով՝ 2 ժամը մեկ։ Կամ 1 լ մածուն՝ 100 գ մաղադանոսով։Խնձորի բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ խնձոր, 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։Բանջարեղենային բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից, օրը 5 անգամ, խմեք 2 բաժակ մասրահյութ, ոչ քաղցր թեյ կամ սուրճ։Մրգաբանջարեղենային բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ խնձոր կամ նարինջ, կես կգ բանջարեղեն։Բեռնաթափման օրվա ընթացքում կերեք 1,5 կգ կեռաս, ելակ, նարինջ և 0,5 կգ բանջարեղեն՝ լոլիկ, ստեպղին, վարունգ, կաղամբ, աղցան։Նիհարելու նպատակով շաքարի փոխարեն սորբիտ օգտագործելն անիմաստ է, կալորիականությամբ դրանք չեն զիջում շաքարին։Դիետայի տևական պահպանումը, նիհարելու ցանկությունը շատ հաճախ մաշկն անժամանակ ծերացնում են։ Կալորիականության կրճատման հետ մեկտեղ դիետաների մեծամասնությունը միաժամանակ սահմանափակում է վիտամինների, միկրոտարրերի, ամինաթթուների մեծ մասը, որոնք այնքան անհրաժեշտ են մաշկը առողջ ե նորմալ վիճակում պահելու համար։ Եթե մինչև նիհարելը դեմքի, վզի մաշկը ձիգ է, ապա դրանից հետո, հասկանալի է, կախվում է։ Դրա հետևանքով անուղղակի վնաս է հասցվում մաշկի արտաքին շերտին նույնիսկ երիտասարդ կանանց մոտ։ Մաշկն անխուսափելիորեն դառնում է խամրած ու թոշնած։ Բացի այդ, նյարդային լարվածությունն ու տանջող անհանգստությունը, որոնցով ուղեկցվել է ցանկացած դիետա, արտացոլվում են դեմքի վրա։
Նյութի աղբյուր՝ http://loveyou.am/you/?p=12439
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել