Ավստրալիան ամենաառեղծվածային երկրներից մեկն է։ Ցավոք սրտի Ավստրալիան բնակեցված է մարդկանց համար վտանգավոր մի շարք կենդանիներով։ Այս տարածաշրջանը համարվում է աշխարհի ամենանպաստավոր տարածաշրջաններից մեկը։ Կենդանիները, միջատները, թրչունները և բուսականությունն այստեղ չտեսնված չափսերի են հասնում՝ իրենց տեսքով վախեցնելով մարդկանց։

Ահա ձեզ մի քանի թվեր. Ավստրալիայում ապրում է շուրջ 170 տեսակի օձ, որից 100-ը թունավոր են և ընդհանրապես աշխարհի 25 մահացու օձերից 21-ն ապրում են Ավստրալիայում։ Սակայն օձի խայթոցից տարեկան այստեղ 2-ից 4 մարդ է մահանում, իսկ օրինակ Ասիայում տարեկան մոտ 11 հազար։ Բացի այդ, Ավստրալիայում ապրում են շուրջ 2400 տեսակի սարդեր։

Տեղի բնակիչները հաճախ սոցիալական ցանցերում կիսվում են իրենց հանդիպած կենդանիների լուսանկարներով։ Մենք հավաքել ենք մի քանի լուսանկարներ, որոնք բացատրում են «Ավստրալիայում ամեն ինչ ցանկանում է սպանել ձեզ» արտահայտությունը։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել