Պարզվում է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների վերսկսմանը միայն մեծաքանակ սպառազինության ներկրմամբ, պատերազմի վերսկսման մասին հայտարարություններով ու սպառնալիքներով չի սահմանափակվում: 
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում այն մասին, որ «շեհիդների» (ռազմական գործողության կամ մարտական խնդիր կատարելիս սպանված) նոր գերեզմանատուն է կառուցվում: Տեսանյութում տարածվող կադրերից տեսանելի է մի մեծ տարածք, սակայն նկարահանողներից մեկը կադրում խոսում է այն մասին, որ նշված գերեզմանատունը տեղայայված է մի քանի հեկտար հողատարածքի վրա։ Խոսվում է նաև այն մասին, որ այն կառուցել են պատերազմի համար և որ իշխանություններից ոչ ոք որևէ մեկնաբանություն չի տալիս այս կապակցությամբ։
Ադրբեջանը ամենայն մանրամասնություններով պատրաստվում է մեծ գործողության: Դա կլինի 1 տարի հետո, 2, թե 3 դեռ կերևա, բայց որ դետալային պատրաստվում է՝ դա արդեն փաստ է:

.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել