Shantnews.am-ը գրում է.

Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին դրական է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին և խոստացել է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իտալական Ansa լրատվական գործակալությանը:

«Պուտինը հոյակապ նախագահ է: Ես դա ասում եմ, որովհետև այդպես եմ կարծում, ոչ թե որովհետև ինձ վճարել են, ինչպես պնդում են որոշ թերթեր»,- հայտարարել է Սալվինին:

Իտալիայի փոխվարչապետը հավելել է, որ կաշխատի վերադարձնել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները: Հարգանքի արժանի այլ ղեկավարների ցանկում Սալվինին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:

Մատեո Սալվինին բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները հանելու օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել