Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին  ու Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ նրա՝ Մոսկվայում չարտոնված ցույցերի լուսաբանման ժամանակ խախտվել են կանոնները դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու պետական լրատվամիջոցների կողմից: Այդ կապակցությամբ  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական դիմումներ կհղի ամերիկյան ու գերմանական կողմին:

Զախարովան ընդգծել է՝ ՌԴ-ում  ամերիկյան դեսպանատունն «ակտիվորեն» ներգրավվել էր ցույցերին, որոնք անցկացվել են Մոսկվայի կենտրոնում, օգոստոսի 3-ին:

«Ենթադրում եմ, որ ԱՄՆ ղեկավարությունը շատ կզարմանա, թե ինչպես են իր դիվանագետները խառնվում Ռուսաստանի ներքին գործերին»,- նշել է Զախարովան:

Ինչ վերաբերում է գերմանական կողմին ունեցած դժգոհություններին, ապա դրանք կապված են Deutsche Welle-ի հրապարակումների հետ, որոնք կոչ էին անում մոսկվաբնակներին դուրս գալ բողոքի ակցիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել