Դավաճանությունը միշտ էլ տհաճ իրադարձություն է, որը ոչ միայն կարող է հիմնովին փոխել հարաբերությունների ընթացքը, ոչնչացնել ինքնագնահատականն ու վնասել երեխաների դաստիարակությանը, այլև ազդել մարդու հոգեկան առողջության վրա։
1. Դավաճանությունը պատկերացնել մտովի
Վիզուալիզացնել ամուսնուն սիրուհու հետ ամենաանիմաստ և սադոմազոխիստական գաղափարն է, որից պետք է հրաժարվել։ Երևակայությունը կարող է երբեմն շատ ավելի չափազանցնել տեղի ունեցածը։
2. Կորցնել ինքնագնահատականը
Սխալ հետևություններ անել և խորքային խնդիրները ձեր մեջ փնտրելը նույնպես սխալ է։ Իմացեք, որ դուք գեղեցիկ եք և հմայիչ, իսկ ամուսնու դավաճանությունը լրիվ այլ արմատներ կարող է ունենալ։
3. Ներքաշել երեխաներին
Որքան էլ որ բարկացած լինեք, կռիվ մի արեք երեխաների ներկայությամբ։ Դա կարող է մանկական նևրոզների պատճառ հանդիսանալ։
4. Թույլ տալ ինչ որ մեկին կործանիչ խորհուրդներ տալ
Դավաճանության զոհը հեշտությամբ կարող է մանիպուլյացիաների ենթարկվել կողքից։ Ձեզ կարող են այնպիսի խորհուրդներ տալ, որոնք ձեզ միայն ավելի կվնասեն։
5. Անտեսել տեղի ունեցածը
Պատկերացնել, որ այդ ամենը տեղի չունեցել, պարտվողական տարբերակ է։ Այս սթրեսային ինֆորմացիան կուտակվում է ձեր ենթագիտակցության մեջ, որտեղ պահպանվում է և սթրեսով թունավորում ողջ օրգանիզմը։ Հնարավորինս արագ փակեք այս հարցը, բայց երբեք մի անտեսեք։
6. Ոչ ոքի հետ չքննարկել այն
Բոլորի հետ քննարկելը վատ է, իսկ ընդհանրապես չքննարկելը՝ ավելի վատ։ Դուք պետք է ունենաք մեկին, ում լիովին կվստահեք, նրա հետ էլ կիսվեք։ Կիսվելը հոգեկան աշխարհի համար լավագույն լուծումն է։
7. Ընկճախտի մեջ ընկնել
Վիշտը ընկճախտով բազմապատկելն այնքան էլ լավ միտք չէ։ Փորձեք ընկճախտի ախտանշաններին որպես հիվանդություն վերաբերվել և ամեն կերպ փորձեք բուժել այն։ Աշխատեք չլցվել ատելությամբ, դա ոչ մի լավ բանի չի բերի։
Դավաճանությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Կարևորը՝ մի դադարեք հարգել ինքներդ ձեզ և մի կասկածեք ձեր ուժերին։