Կանադայի բնակչուհի Լիզա Մաքլենանը պատմել է, որ մշտապես մազերի ռեզինը ձեռքին կրելու հետևանքով նրա մոտ դաստակային թունելի համախտանիշ է առաջացել, գրում է The Sun-ը:
Կնոջ խոսքերով, նա 30 տարի շարունակ ձեռքին ռեզին է կրել: Լիզա Մաքլենան նշել է, որ իրեն հարմար էր աքսեսուարն անցկացնել դաստակին, երբ մազերն արձակված էին:
Սակայն, մազերի ռեզինի ոչ նպատակային օգտագործումը նրա մոտ նյարդաբանական հիվանդության զարգացման պատճառ է հանդիսացել, որը մատների թմրածություն և ցավ է առաջացնում:
Սկզբում կանադուհին ձեռքի ցավը վերագրել է արթրիտի, բայց ավելի ուշ պարզվել է, որ նրա սովորությունը խաթարել է արյան շրջանառությունը դաստակի շրջանում և հանգեցրել նյարդի բորբոքման և վնասման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել