
Ֆունկցիոնալ մարզումներ տնային պայմաններում՝ նյութափախանակության արագացման, ճարպի այրման և դիմադրողականության համար
Ֆունկցիոնալ մարզումները վարժությունների համալիր են, որոնք նպաստում են բոլոր մկանների ու օրգանիզմի ֆիզիկապես ամուր լինելուն: Ֆունկցիոնալ մարզումներն իրենց մեջ ներառում են թե՛ ուժային, թե՛ կարդիո վարժություններ՝ կքանիստեր, հրումներ, թռիչքներ, ձգումներ, արտակորումներ և այլն: Գլխավոր տարբերությունն այլ տեսակի մարզումներից այն է, որ մկանները կատարում են իրենց համար բնական ֆիզիոլոգիական աշխատանք:
Արդյունավետությունը
Ֆունկցիոնալ մարզումներ անելիս միաժամանակ աշխատում են շատ քանակի մկաններ, դուք դառնում եք ուժեղ և դիմացկուն, զարգացնում եք հավասարակշռությունը, ճկունությունը, այդ թվում՝ արագությունը՝ ճարպից ազատվելու համար:
Վարժություններ
- Որովայնի արտակորում (5 անգամ)
- Հենում-ծալում հատակից (5 անգամ)
- Բերպի (5 անգամ)
- Կքանիստ (5 անգամ)
Եթե դժվարանում եք կատարել հենում-ծալում վարժությունը, ապա կարող եք նույն վարժությունը փորձել կատարել ավելի հասանելի տարբերակով․ հենվելով ծնկների վրա՝ նվազեցրեք ձեր քաշը:
Վերոնշյալ բոլոր չորս վարժությունները կատարեք առանց հանգստի, մի վարժության շրջանի ավարտից հետո հանգստացեք 20 վայրկյան և անցեք հաջորդին: Ընդհանուր հաշվով՝ կատարեք շրջանը 7-10 անգամ:
Եթե մարզումների ընթացքում ձեզ վատ զգաք, պարզապես կանգ առեք․ հավանաբար, արյան մեջ նվազել է գլյուկոզան: Պառկեք մեջքի վրա, բարձրացրեք ոտքերը կամ դրեք բարձր դիրքում. դա կօգնի ինքնազգացողությունը վերականգնել:
Սննդակարգ