Ինչպես մարզվել տնային պայմաններում. վարժություններ՝ ֆիթնես մարզչի կողմից


15:45 , 2 օգոստոս, 2019
Ֆունկցիոնալ մարզումներ տնային պայմաններում՝ նյութափախանակության արագացման, ճարպի այրման և դիմադրողականության համար

Ֆունկցիոնալ մարզումները վարժությունների համալիր են, որոնք նպաստում են բոլոր մկանների ու օրգանիզմի ֆիզիկապես ամուր լինելուն: Ֆունկցիոնալ մարզումներն իրենց մեջ ներառում են թե՛ ուժային, թե՛ կարդիո վարժություններ՝ կքանիստեր, հրումներ, թռիչքներ, ձգումներ, արտակորումներ և այլն: Գլխավոր տարբերությունն այլ տեսակի մարզումներից այն է, որ մկանները կատարում են իրենց համար բնական ֆիզիոլոգիական աշխատանք:

Արդյունավետությունը

Ֆունկցիոնալ մարզումներ անելիս միաժամանակ աշխատում են շատ քանակի մկաններ, դուք դառնում եք ուժեղ և դիմացկուն, զարգացնում եք հավասարակշռությունը, ճկունությունը, այդ թվում՝ արագությունը՝ ճարպից ազատվելու համար:


Վարժություններ

  1. Որովայնի արտակորում (5 անգամ)
  2. Հենում-ծալում հատակից (5 անգամ)
  3. Բերպի (5 անգամ)
  4. Կքանիստ (5 անգամ)

Եթե դժվարանում եք կատարել հենում-ծալում վարժությունը, ապա կարող եք նույն վարժությունը փորձել կատարել ավելի հասանելի տարբերակով․ հենվելով ծնկների վրա՝ նվազեցրեք ձեր քաշը:

Վերոնշյալ բոլոր չորս վարժությունները կատարեք առանց հանգստի, մի վարժության շրջանի ավարտից հետո հանգստացեք 20 վայրկյան և անցեք հաջորդին: Ընդհանուր հաշվով՝ կատարեք շրջանը 7-10 անգամ:  

Եթե մարզումների ընթացքում ձեզ վատ զգաք, պարզապես կանգ առեք․ հավանաբար, արյան մեջ նվազել է գլյուկոզան: Պառկեք մեջքի վրա, բարձրացրեք ոտքերը կամ դրեք բարձր դիրքում. դա կօգնի ինքնազգացողությունը վերականգնել:

Սննդակարգ

Սննդակարգը մեծ դեր ունի արդյունքի ձեռքբերման համար, այնպես որ, դիետային շատ լուրջ վերաբերվեք, քանի որ հաջողության հասնելու 50%-ը կախված է սննդակարգից: