Armsport.am-ը գրում է․

Հայ մասնագետ Արամ Ոսկանյանն, ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmSport-ը, նշանակվել է ղազախական «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

44-ամյա հայ մասնագետն այսօր ներկայացվել է թիմի ֆուտբոլիստներին, ովքեր հավաք են անցկացնում Թուրքիայում, ինչից հետո Ոսկանյանն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի հետ:

Ոսկանյանի օգնականը կլինի 32-ամյա մասնագետ Մանուկ Սարգսյանը, որը վերջին մեկուկես տարում աշխատել է «Ալաշկերտի» մարզչական շտաբում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել