Վերջերս մամուլում և համացանցում բավական շատ քննարկումներ են ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ, հնչում են բացասական և դրական կարծիքներ դրա վերաբերյալ։ Կցանկանայի համառոտ իմ անձնական տեսակետը հայտնել վերջինիս վերաբերյալ։

Նախևառաջ՝ պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք՝ ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին, որով սրդեն իսկ կարգավորված են ընտանեկան բռնության կանխարգելման հետ կապված իրավահարաբերությունները, ուստի միանգամայն տարակուսելի է Ստամբուլյան կոնվենցիան բոլոր հնարավոր ձևերով առաջ մղելը և ԱԺ կողմից դրա վավերացման նախապատրաստումը։

Սույն կոնվենցիան պարունակում է բազմաթիվ երկիմաստ ու խճճված դրույթներ, որոնք չեն բխում մեր ազգային օրենսդրությունից և հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Ավելին՝ կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ, մասնավորապես՝ «սեռը ընտրելու ազատության» իրավունքն ակնհայտ հակասում է մեր քրիստոնեական հավատքի հիմնադրույթներին, քանի որ մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:

Հայ ազգի՝ դարեր ի վեր ինքնապահպանման հիմնական գործոններն են հանդիսացել հավատքն ու ընտանիքը, և այս կարևոր ինստիտուտների դեմ ուղղված ցանկացած քայլ դատապարտելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել