@seasidestartupsummit

Իմ կողմից գոնե 24 պատճառ, թե ինչու՛է պետք անպայման այցելել #sevanstartups․

1. Իրական մարդիկ, իրական հույզեր և իսկական ծանոթություններ)),

2. Լուրջ ու լայն պլատֆորմ` նոր, գործնական առաջարկների համար,

3. Ինովացիոն մտքերի, փորձի փոխանակման ու հաստատ շատ օգտակար բաներ սովորելու հնարավորություն,

4. Ձեր ստարտափը ներկայացնելու և պոտենցյալ գնորդներ կամ ներդրողներ գտնելու լուրջ հնարավորություն,)

5. Կոմունիկացիոն հմտություններ,

6. Թռչել Սևան @armenian_helicopters -ով ու վերևից տեսնել Հայաստանի անհավանական գեղեցկությունը,

7. Վայելում եք Սևանն իր շքեղությամբ, տեսնում եք ամենագեղեցիկ մայրամուտներն ու խարույկի մոտ ԱՊՐՈՒՄ ԽԵՆԹ ՊԱՀԵՐ),

8. Նստել մեծ ու հետաքրքիր ֆուդ-կորտերում` ուտելով համեղ բաներ ու ծավալելով հաճելի զրույցներ),

9. Ինքնուրույն պատրաստել խորոված կամ ձուկ, համտեսել նոր թխված տաք լավաշն ու հասկանալ, որ առանց նույնիսկ մի կաթիլ ալկոհոլի ունեք գժական տրամադրություն,

10. Գնալ կիսահոգնած ու աշխարհից նեղված, վերադառնալ ԱՌՈՂՋ ՈՒ ԿՅԱՆՔՈՎ, ապրելու և աշխատելու ցանկությամբ լի,

11. Դառնալ նորարարական ամենածավալուն ու արդեն Հայաստանն աշխարհում ներկայացնող բրենդի` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի մասնիկն ու ամբողջացնել այն ձեզնով)),

12. Զբաղվել նետաձգությամբ),

13. Օգտվել զիպ լայնից՝ @yellextremepark,

14. Նստել նավն ու ընկերներով զգալ Սևանի էքստրիմը)),

15. Վարել հեծանիվ ճամբարային վրանների ու սոճիների արանքում կամ ափի երկայնքով,

16. Խաղալ վոլեյբոլ, ֆուտբոլ կամ ինչ ուզեք,

17. Գտնել, ի վերջո, մի շատ խելացի բանախոսի ու նստել ականջին), հարցախեղդ անել ու հետո ԼՍԵԼ,

18. Ապրել ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ գոնե մի քանի օր (կամ ժամ),

19. Մարզել ոչ միայն ձեր մարմինը, այլև օտար լեզուների կիրառությամբ ամրապնդել գիտելիքները)),

20. Վերջապես, ապրել վրաններում` իրագործելով մանկության երազանքներն ու բացթողումները, սովորել բնության մեջ ապրելու գրագիտությունը, մաքրել, խնամել ու զարգացնել այն տարածքը, որն այդքան հյուրընկալ է,

21. Ճանաչել հայրենիքն ու մարդկանց, սիրել,

22. Դառնալ օրինակ ու օրինակ վերցնել),

23. Շփվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների և հյուրերի հետ, ծանոթանալ նրանց մշակույթին և ստարթափերին` պատմելով ու ներկայացնելով ՄԵՐ ՄԱՍԻՆ,

24. Ու հնարավոր է... գտնել ձեր երկրորդ կեսին)))։

Ի գործ։

Հ.Գ. Ավելացրեք ձեր պատճառները #nazenihovhannisyan Telcell-ի Telcell wallet-ը ներբեռնեք, գնեք տոմսերն, ու քանի դեռ կա ժամանակ, ՎԱՅԵԼԵՔ Sevan Startup Summit 2019։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել