Nazeni Hovhannisyanի հետ այսօր գնացել էինք գնդապետ Գեղամ Գաբրիելյանի փոքրիկներին այցելելու։ Քանի որ Նազենին ԱՄՆ-ում էր, էրեխեքի հետ համաձայնության էինք եկել, որ Ձմեռ պապիկի օգնականները մի քիչ ուշոտ կգան)))
Չնայած տարիքին՝ խելացի ու հասուն էին Էրիկն ու Էլիզաբեթը։ Գեղամի զավակներն էին, այլ կերպ չէր էլ կարող լիներ։
Գեղամ Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի օրերին հարավային թևի կորպուսի շտաբի պետն է եղել ու իր զինվորի կողքին, զինվորի հետ հավասար մարտ է վարել։ Իր պարտականությունների մեջ չէր մտնում մարտի դաշտում լինելը, բայց իր զինվորներին մենակ թողնել չէր կարող։
Գնդապետ Գաբրիելյանը զոհվեց հոկտեմբերի 16-ին, Ջրականի ծանր մարտերում։
Նազ ջան, ապրես շատ, ցավդ տանեմ։ Ամեն ինչի համար: Էրեխեքը շատ էին ուզում քեզ տեսնել։
May be an image of 1 person, child and smiling
May be an image of 3 people, people smiling, christmas tree and text
Տեսանյութերն՝ այստեղի մեկնաբանություններում՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել