Փորձագետներն անվանել են այն երկրները, որտեղ ավիաչվերթներն առավել հաճախ են հետաձգվում կամ չեղարկվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով AirHelp-ին:

Օդային ուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել են 2019 թ.-ի մարտի 31-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում ամենատարածված 15 երթուղիները:

Նշվում է, որ թռիչքների հետ կապված խնդիրներ ամենից հաճախ առաջացել են Չինաստանում, Գերմանիայում և Հունաստանում:

Չինաստանում հետաձգել է 135 հազար չվերթ: Սա 390.000 թռիչքներից գրեթե յուրաքանչյուր երրորդն է, որը հետաձգվել է 15 րոպեով կամ չեղարկվել:

Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը գրավել է Գերմանիան: Այստեղ ուշացումով է տեղի ունեցել թռիչքների 25%-ը, իսկ Հունաստանում՝ 24 %:

Առաջին շարքերում են նաև Թուրքիան (21%), Իտալիան (20%), Կիպրոսը (17.5%) և Բուլղարիան (16%):

Չվերթներն ամենից հաճախ ըստ ժամանակացույցի են կատարվում Բելառուսում: Դրանց միայն 6 %-ն է հետաձգվել կամ չեղարկվել: Ճշտապահ երկրների թվում են նաև Մոլդովան (9%), Ղազախստանը (12%) և Լատվիան (12.3%):

Ռուսաստանում խնդրահարույց է եղել թռիչքների 10%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել