ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը և ճգնաժամի կարգավորման նպատակովգործողությունների համակարգման պատրաստակամություն հայտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, նախևառաջ՝ Սիրիայի։ Երկկողմ պատրաստակամություն է հնչել ճգնաժամի քաղաքական կարգավորման շահերից բխող գործողությունների համակարգման վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կանոնավոր շփումներին աջակցելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել