ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրել մասին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Արման Բուլղադարյանը զոհվել է հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից: