Shantnews.am-ը գրում է.

Սամարայում արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարից Տյումեն չվերթ իրականացնող ուղևորատար Սուխոյ Սուպերջեթ-100 ինքնաթիռը, որը պատկանում էր «Ազիմուտ» ավիաընկերությանը:

Interfax-ի փոխանցմամբ, օդանավի անձնակազմը հաղորդել է շարժիչից լսվող աղմուկի մասին: Այնուհետև շարժիչը լիովին շարքից դուրս է եկել:

Օդաչուներն ընդհատել են թռիչքը և մեկ շարժիչով բարեհաջող վայրէջք կատարել:

Ինքնաթիռում 97 մարդ է եղել, այդ թվում՝ 2 երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել