Հանրությանն անհայտ, սակայն հայտնի սորոսական արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերջապես անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային՝ որպես առավելություն նշելով, որ կոնվենցիան չի ենթադրում միասեռական ամուսնությունների օրինականացում, ինչպես նաև երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ նշված են «սեռ» եւ «գենդեր» հասկացությունները։

Ռուստամ Բադասյանը փորձում է մանիպուլյացիայի միջոցով ցույց տալ, թե Ստամբուլյան կոնվենցիան ոչ մի վտանգ չի պարունակում, սակայն, հղում կատարելով «գենդեր» եզրույթի վրա, անուղղակիորեն ցույց է տալիս, որ կոնվենցիան ոչ միայն վտանգավոր է, այլև տրոյական ձի է մեր հասարակության համար, քանի որ գենդերը սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը՝ որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Եթե արդարադատության նախարարը մի քիչ թասիբ ունենար, չէր համաձայնվի պաշտպանել վտանգավոր Ստամբուլյան կոնվենցիան, այլապես ինքը ևս վերածվում է շարքային «գենդերի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել