Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մերձավորների շրջանակում վստահաբար հայտարարում է, որ որդու հարցը երկու ամսից կլուծվի` հօգուտ իրենց: Ըստ մեր աղբյուրի, նախկին մարզպետը նաեւ ժամկետներ է նշում, թե եթե որդին «նստի» էլ դա շատ կարճ է տեւելու: Օրերս նախկին մարզպետը այս մասին խոսել է նաեւ գործող որոշ մարզպետների շրջապատում, որոնք նրան հանդիպել են «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը: Երեկ, Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նորություն կա նախկին մարզպետի որդուն առնչվող քրեական գործից, ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց` դեռ ոչ մի նորություն չկա, գործը նախաքննության փուլում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



