Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Հայաստանից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի շուրջ տեղեկատվությունը:

«Ինտերֆաքս»-ի տվյալներով` Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է Հայաստանից Օմսկ մեկնող Toyota մակնիշի միկրոավտոբուսին:

Վթարի հետևանքով մահացել է մի կին, ևս վեց մարդ, այդ թվում նաեւ 15-ամյա պատանի, տուժել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել