Այսօրվա մեր հերոսը կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի նախկին օգնական, հայհոյախառն SOS հաղորդման սցենարիստ և անհայտ մարդկանց ինչ-որ օրգանների պատգամավոր Արեն Մկրտչյանն է Aren Mkrtchyan:

Պարզվում է, որ «հայհոյանքի մասնագետ» պարոն Մկրտչյանն անձամբ տեղյակ է, որ 2005 թվականից առ այսօր մեր զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց թալանել ու թալանում են։ Պարզվում է, որ նա, իր բազմաթիվ թիմակիցների հետ միասին, «վախենում» է այս հարցը բարձրաձայնել համապատասխան կառույցների և վարչապետ Փաշինյանի մոտ։ Չի բացառվում, որ բարձրաձայնելու դեպքում նրան «դըմփ-դըմփ-բո» կանեն։

Նրա մոտ ավելի լավ է ստացվում դիմակով դատարան գնալը, որ հանկարծ մարդիկ երեսը չտեսնեն ու իր գրած անբարո և հայհոյախառն արտահայտությունների համար չստիպեն «լվացվել»։
Իսկ զինծառայողների արձակուրդային գումարների յուրացումների մասին բարձրաձայնումը և այս մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարը նրա նուրբ ուսերի համար խիստ ծանր բեռ է։

Պարո՛ն Արեն Մկրտչյան, սա Ձեզ համար SOS-ը չէ։ 
Դուք նույնպես համալրում եք վախկոտ, Ձեր պարտականություններից փախչող հայհոյողների շարքը, որոնք ի վերջո կանչվելու են պատասխանատվության` պետական միջոցների յուրացումը չկանխելու և մեր զինծառայողներից շուրջ 120 միլիոն դոլարի «գողանությունը» չբարձրաձայնելու համար։

Ծանուցում. Հանցագործության պարտակումը պատժվում է քրեական օրենսգրքով։

Հ.Գ. Այ մարդ, էս թիմում ում նայում եմ, ծիածանի պաշտամունքով է զբաղված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել