Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանի նման պրոֆեսիոնալ ֆինանսիստը, ով կարողացավ ստեղծել ամուր բանկային համակարգ և նվազագույն կորուստներով Հայաստանը հանեց ֆինանսական համաշխարհային ճգնաժամից, այնպես կազմակերպեր օվշորային գործարքը, որ որևէ մեկը կարողանար բացահայտել և վարկաբեկել նրան: Սա իրապես սև PR է Տիգրան Սարգսյանի դեմ նրանց կողմից, ովքեր իրականում դժգոհ են նախագահից, բայց դուխները չի հերիքում քննադատել նրան: Քննադատում են վարչապետին՝ չհասկանալով, որ նրան նախագահն է նշանակում, իսկ Տիգրան Սարգսյանը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է նախագահ Սերժ Սարգսյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



