Խոյ
Ձեզ մոտ շատ բան լավ է ստացվում: Դուք լավ հասկանում եք շրջապատին և նույնիսկ ամենաբարդ մարդկանց հետ կարող եք մոտեցում գտնել։ Կարևոր է նաև այն, որ ձեզ հաջողվում է հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները։ Դժվար թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարողանա զարմացնել ձեզ կամ մոլորության մեջ գցել, ստիպել հրաժարվել մտածածից: Հնարավորություն կունենաք կարգ ու կանոն մտցնելու ֆինանսական գործերում, գործարքներ կնքելու, որոնք շուտով շահույթ կբերեն: Հավանական են հաճելի և հետաքրքիր ուղևորությունները: Որոշ Խոյեր ուղևորության կմեկնեն գրեթե անծանոթ մարդկանց հետ, ովքեր վերջում իսկական ընկերներ կդառնան:
Ցուլ
Շատ արդյունավետ օր է: Հարմար է կարևոր գործերի համար: Դուք ճիշտ եք գնահատում իրավիճակը, հասկանում եք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Նրանք, ովքեր վաղուց պատրաստվում էին ինչ-որ բան փոխել կյանքում, կանեն առաջին քայլերը, կհասկանան, թե որն է ճիշտ ուղին: Վառ են դրսևորվում առաջնորդական հատկանիշները, հեշտ կլինի գտնել և միավորվել դաշնակիցների հետ: Դուք կարող եք շատերին ձեր կողմը գրավել և վարակել ձեր գաղափարներով։ Նույնիսկ վաղեմի մրցակիցները կարող են ձեր դաշնակիցները դառնալ:
Երկվորյակ
Այնքան էլ արդյունավետ օր չէ: Կարևոր ու բարդ գործեր ավելի լավ է չպլանավորել: Դրանք, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի ժամանակին ավարտին հասցնել։ Իսկ ահա հանգիստը կարող է շատ օգտակար լինել: Դուք կարող եք վերականգնել ուժերը: Պետք է հետևողական լինեք շփման մեջ: Փորձեք գործ չունենալ նրանց հետ, ովքեր հաճախ քննադատում են ձեզ կամ փորձում են ճնշում գործադրել: Դիմակայել նման մարդկանց այսօր դժվար կլինի: Բայց շատ հաճելի կլինի շփումը հին ընկերների հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ և ընդունակ են հասկանալու ձեր ապրումները:
Խեցգետին
Օրվա սկիզբը բարենպաստ է։ Դուք ակտիվ եք, վճռական եք տրամադրված, կարող եք շատ բան հասցնել մի քանի ժամում: Նույնիսկ դժվարին գործերում ձեզ օգնություն անհրաժեշտ չէ, դուք ինքնուրույն կարող եք հաղթահարել շատ դժվարություններ: Բայց ինչքան ժամանակ անցավ, այնքան ավելի շատ են հուզումների առիթներ առաջանում, և դուք ավելի եք նյարդայնանաում: Երեկոյան չեն բացառվում տարաձայնությունները և վեճերը: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինելու: Պաշտպանելով ձեր տեսակետը՝ դուք հաճախ անտեսում եք մնացածի կարծիքը։ Զարմանալի չէ, որ առաջանում են նոր վիրավորանքներ, իսկ փոխադարձ պահանջների հոսքը գնալով ուժեղանում է:
Առյուծ
Այնքան էլ վատ օր չէ: Դուք լավատեսորեն եք տրամադրված: Դա հաճախ օգնում է հաղթահարել շատ դժվարություններ։ Հնարավորություն կունենաք շատ բան սովորելու կամ ստանալու ինֆորմացիա, որը շուտով օգտակար կլինի: Դուք կարող եք լուծել այն գործը, որի վրա շատ ժամանակ էիք ծախսել և կստանաք ավելի լավ արդյունք, քան ակնկալում էիք: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Կարող եք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ում հետ նախկինում լեզու չեք գտել: Կարելի է գնումներ կատարել, նույնիսկ եթե դրանք նախապես ծրագրված չեն:
Կույս
Պետք է հանգստություն պահպանեք, չնայած որ դա հեշտ չի լինի: Մի շտապեք կարևոր որոշումներ կայացնել կամ փոխել պլանները: Հիմա դուք շատ մեծ նշանակություն եք տալիս հույզերին, իսկ հետո կարող եք սխալներ կատարել: Ձեզ ժամանակ տվեք իրավիճակը հասկանալու համար: Եթե ուշադիր լինեք, ապա կգտնեք այն գործոնները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Հավանական են տարաձայնությունները կանանց հետ: Նույնիսկ վաղեմի ընկերուհիների հետ երբեմն դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը։ Բայց երեկոյան բոլոր վեճերն ու վիրավորանքները կմնան անցյալում, հարաբերությունները կկարգավորվեն:
Կշեռք
Եթե ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկին ձեր կողմը քաշել, դրա համար օգտագործեք օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ հեշտ կլինի գտնել նոր դաշնակիցներ, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Ձեր նպատակասլացությունը վարակիչ է, իսկ ոգևորությունը ոչ ոքի անտարբեր չի թողնում: Մի երկմտեք և պատմեք ձեր գործերի և հաղթանակների մասին, հատկապես եթե ձեզ հարցեր են տալիս: Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացում և ուշադրություն պահանջող աշխատանքի համար: Այն միապաղաղ ու ձանձրալի չի լինի: Դուք չեք շեղվի և սխալներ թույլ չեք տա:
Կարիճ
Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կարևորություն տալու դժվարություններին: Նույնիսկ փոքր խնդիրները կարող են զարմացնել ձեզ, մոլորության մեջ գցել, ստիպել հրաժարվել մտածածից: Լավ կլինի, եթե ձեր կողքին լինի մարդ, ով կաջակցի ձեզ այդ պահին, կասի, թե ինչ պետք է անել հաջողության հասնելու համար: Մի շտապեք գործարքներ կնքել: Կարևոր է զգուշություն պահպանել ֆինանսական գործերում: Եթե դուք սկսեք զբաղվել երկարաժամկետ ծրագրերով, մտածեք, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ առաջին հերթին: Եթե փորձեք միանգամից ամեն ինչ անել, ապա ռիսկի կդիմեք շատ ջանք թափել:
Աղեղնավոր
Օրվա սկզբին փորձեք չնյարդայնանալ: Քանի դեռ հանգստություն եք պահպանում, որքան էլ բարդ, խճճված և ոչ միանշանակ լինի իրավիճակը, հնարավորություն կունենաք գտնելու բարդ հարցերի պատասխանները, կարգ ու կանոն մտցնելու գործերում և ճիշտ որոշումներ կայացնելու: Պետք է զգոն լինեք այն մարդկանց հետ, ում լավ չեք ճանաչում: Չի բացառվում, որ նրանք փորձում են ձեզ հանել հավասարակշռությունից: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ, բեղմնավոր և հետաքրքիր կլինի: Խնդիրներ կառաջանան, որոնք կարող եք լուծել ընկերների հետ: Դա հաստատ կօգնի հարաբերություններին:
Այծեղջուր
Ի հայտ կգան անսովոր ու պայծառ գաղափարներ: Դուք պատրաստ եք նախաձեռնություն ցուցաբերել գործերում, կարողանում եք գերել մարդկանց, ովքեր վերջերս ձեզ թերահավատորեն էին վերաբերվում: Չեն բացառվում հաջող գործարքները և շահավետ գնումները: Հնարավոր են դրամական ձեռքբերումներ անսպասելի աղբյուրից: Օրը հարմար է ուսման համար: Դուք մտապահում եք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել: Շատ օգտակար են շփումները այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր շահերը և տեսակետները։ Դուք կարող եք ակնկալել հին ընկերների աջակցությունը: Ամենադժվարին պահերին նրանք ձեր կողքին են:
Ջրհոս
Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Դուք շատ զգույշ եք, չեք կորցնում հնարավորությունը հաջողության հասնելու համար, լուծում եք սեփական խնդիրը կամ օգնում նրանց, ով դրա կարիքն ունի: Լավ են անցնում ընկերական և գործնական հանդիպումները: Դուք կարող եք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ և դուր գալ նրանց: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ մատուցելու ձեր սիրելիին կամ ուրախացնելու ձեր լավ նորություններով: Ընտանեկան գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն լինի: Դուք կստանաք սիրելիների աջակցությունը բազմաթիվ նախաձեռնություններում:
Ձուկ
Օրվա սկիզբին ավելի լավ է զգույշ լինել ֆինանսկան հարցերի հետ: Փորձեք շատ չծախսել, ձեռնպահ մնալ ինքնաբուխ գնումնեից, գործարքներ չկնքել՝ մանրակրկիտ ուսումնասիրելով դրանց պայմանները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ծնոթությունների համար: Սակայն այս ժամանակահատվածը հարմար է և այն բանի համար, որ միայնակ մնաք: Դուք շատ կմտածեք և, հնարավոր է, կարևոր հետևություններ անեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



