«Հայկական ժամանակը» գրել է խորհրդարանական նոր մոդայի մասին. մի վագոն ախռաննիկ պահելը, որոնք ուղեկցում են իրենց տերերին աշխատասենյակներից մինչև նիստերի դահլիճ և նիստերի դահլիճից՝ աշխատասենյակ: Այս առումով հատկապես աչքի են ընկնում մեր փառապանծ գեներալները, ովքեր մարդա մի գումարտակ հաստավիզ են հետները ման տալիս:
Ասեմ Ձեզ, որ ահագին զավեշտալի է սա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ էդ ախռաննիկների 99.9 տոկոսը ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև ոչինչ է առանց իրենց շեֆերի, ու եթե իրանց տերերին ուզենան խփեն, ԱԺ միջանցքից ավելի հարմար տեղեր կան, որտեղ նույն էդ գումարտակներն էլի անօգուտ կլինեն, որովհետև ինչպես նշեցի, մեծամասամբ իսպառ զուրկ են պրոֆեսիոնալիզմից ու ոչինչ են առանց իրենց տերերի:
Մյուս կողմից` գուցե վախենում են Հոկտեմբերի 27-ից, բայց նման բանի կրկնության դեպքում էլի անօգուտ են թիկնապահները՝ վերոնշյալ պատճառներով: Բացի դրանից` ունենք արդեն նախադեպ, երբ նույն Հոկտեմբերի 27-ին, եթե չեմ սխալվում, 50 զինված պատգամավոր կար, որոնցից միայն Արմենակ Արմենակյանն էր փորձել օգտվել իր զենքից ու սպանվել էր, իսկ մնացածը հավի ճուտիկների պես քուջուջ էին անում իրենց նստարանների մոտ, երբ Նաիրի Հունանյանի բանդան ներխուժեց նիստերի դահլիճ:
Իրականում, էս ախռաննիկամոլությունը պարզապես ցուցամոլության հերթական դրսևորումներից է, որը վկայում է մեր որոշ պատգամավորների թերարժեքության բարդույթի մասին, իսկ նման թիկնազորերի հիմնական գործառույթը, որ նրանք գործնականում իրականացնում են, դա լակեյությունն է ու հրոսակներին հատուկ վարք դրսևորելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/303727536430842?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել