Հայաստանի ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը ռուսական «Իզվեստիա» պարբերականին ասել է, որ Հայաստանը մտադիր է խորհրդարանական և գործադիր իշխանությունների մակարդակով հարցում անել Ռուսաստանին և բացատրություն պահանջել Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ: Նահապետյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է այդ խնդիրը քննարկման առարկա դարձնել սեպտեմբերին Մինսկում, և հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի ֆորմատով խորհրդարանականների հավաքների ժամանակ:

Այս հայտարարությունն իսկապես անակնկալ է, որովհետև մինչև այժմ պաշտոնական Երևանն, ըստ էության, ոչ մի մտահոգություն չի արտահայտել գործարքի կապակցությամբ և միայն արել է հակառակը` փորձելով արդարացնել Ռուսաստանի քայլերը: Իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահի մակարդակով արված հայտարարությունը միանգամայն հնարավոր է պաշտոնական արձագանք որակել, եթե, իհարկե, վաղը Ռուսաստանը չսաստի Հայաստանին, և Կորյուն Նահապետյանը չհայտարարի, թե իրեն սխալ են թարգմանել:

Բանն այն է, որ մինչ ԱԺ հանձնաժողովի հայտարարությունը կհայտնվեր «Իզվեստիայում», Երևանում ռուսական զենքի Ադրբեջանին վաճառելու փաստի կապակցությամբ հայտարարություններ են արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանը զենք է վաճառում բոլորին, ով պատրաստ է վճարել, և սա բիզնես է, իսկ Հայաստանը թող չանհանգստանա: Եվ այս հայտարարություններին պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել, այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչները ուղեկցում էին Պատրուշևին և Բորդյուժային, և նրանք հայտարարություններն արել են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել