
Երկրում առկա գաղջ մթնոլորտը վերածվել է գարշահոտ մթնոլորտի։
Տա աստված, որ համաճարակ չբռնկվի, իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները՝ թափառող շներ և օրեցօր ավելացող կրծողներ։
Շուտով կավելանան նաև մոծակները։
Պետություն և մայրաքաղաք ղեկավարելն ամեն մարդու խելքի բան չէ, իսկ ապակառուցողական քննադատությունը բացարձակ կապ չունի արդյունավետ կառավարման հետ։
Շինարարության մեջ կան հատուկ մասնագիտացած քանդող բրիգադներ, որոնք երբեք չեն կառուցում։
Նրանց գործը քանդելն է, միայն քանդելը, ուրիշ ոչինչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10211204788995736
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել