Պետություն և մայրաքաղաք ղեկավարելն ամեն մարդու խելքի բան չէ


16:11 , 23 հուլիս, 2019

Երկրում առկա գաղջ մթնոլորտը վերածվել է գարշահոտ մթնոլորտի։

Տա աստված, որ համաճարակ չբռնկվի, իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները՝ թափառող շներ և օրեցօր ավելացող կրծողներ։

Շուտով կավելանան նաև մոծակները։

Պետություն և մայրաքաղաք ղեկավարելն ամեն մարդու խելքի բան չէ, իսկ ապակառուցողական քննադատությունը բացարձակ կապ չունի արդյունավետ կառավարման հետ։

Շինարարության մեջ կան հատուկ մասնագիտացած քանդող բրիգադներ, որոնք երբեք չեն կառուցում։

Նրանց գործը քանդելն է, միայն քանդելը, ուրիշ ոչինչ։