Օսկար Ուայլդը մի անգամ ասել է, որ «կանանց ոչ թե հասկանալ, այլ սիրել է հարկավոր»։ Այս մտքի հետ ամբողջությամբ համաձայնում են տղամարդիկ, մասամբ՝ նաև կանայք։

Ձեզ ենք ներկայացնում այն գեղեցիկ կանանց, ովքեր եղել են պատմական ամենահայտնի կերպարների ոչ պակաս հայտնի սիրուհիները։

Կլեոպատրա

Այս կինը համարվում է ամենաիմաստուն սիրուհիներից մեկը, ինչպես նաև Հին աշխարհի ամենասկանդալային կերպարներից մեկը։ Նրա պատճառով հզորագույն տերությունները պայքարում էին իրար դեմ։ Կլեոպատրայի հետ գիշեր անցկացնելը նրա նոր սիրեկան-ստրուկի համար կյանք էր արժենում, սակայն, միևնույն է, նա գրավում էր յուրաքանչյուրին։ Տղամարդիկ ցանկանում էին զարմացնել իրենց ունակություններով Կլեոպատրային, իսկ առավոտյան արթնանալ նրա կողքին՝ Եգիպտոսի արքա դարձած։ Սակայն Կլեոպատրան սպանում էր իր բոլոր սիրեկաններին։ Չնայած որ նա ուներ լավ կառավարչի բոլոր հատկությունները, նրան խանգարում էին սեփական ցանկությունները։

Կեսարի համար Կլեոպատրան համեստ ու խելացի էր, իսկ Անտոնիոսի համար՝ ցանկությունները բավարարող վայրի կին։ Վերջինիս հանդեպ Կլեոպատրայի սերը ողբերգական դարձավ. զույգը որոշեց դիմակայել Հռոմին, ինչի համար էլ կյանքով պատասխան տվեց։

Ֆրինա

Իսկ այս հույն կինն առանձնանում էր իր յուրօրինակ գեղեցկությամբ։ Նա բնորդուհի էր, ում օգտագործում էին հնագույն նկարիչներն ու քանդակագործները Աֆրոդիտեի կերպարը ստանալու համար։ Գրում են, որ Ֆրինան զգուշորեն էր հանվում, և անգամ իր տղամարդկանց հանդիպում էր մթության մեջ։ Արդյունքում կնոջը սկսեցին մեղադրել հանրապետության գլխավոր տղամարդկանց վրա ազդեցություն ունենալու մեջ։ Սակայն երբ նրան հասցրին մահապատժի հրապարակ և հանեցին հագուստը, հանրությունը տեսավ Ֆրինայի մերկ մարմինը։ Կնոջն անհապաղ արդարացրին, քանի որ որոշվեց, որ նման աստվածային մարմնում պարզապես չի կարող փչացած հոգի բնակվել։

Ինեսա Արմանդ

Այս կինը, չնայած որ գտնվում էր հեղափոխական գործողությունների կենտրոնում, «անտեսված է» պատմագիրների կողմից։ Նա Վլադիմիր Լենինի սիրուհին էր, ինչը, բնականաբար, չէր համընկնում ղեկավարի ստեղծած հանրային կերպարին, հետևաբար, գաղտնի էր պահվում։ Արմանդը Լենինի հետ ծանոթացել է Փարիզում։ Նրանց անձնական հարաբերություններն այնքան սերտ էին, որ Նադեժդա Կոնստանտինովնան ամուսնու համար արդեն երկրորդ պլանում էր։ Նա ստիպված էր ներել ամուսնուն, միայն թե հեղափոխությանը չխանգարեր։ Ինեսան արդեն երեք երեխա ուներ։ Մահացել է 1920 թ. խոլերայից և թաղված է սիրելիից ոչ հեռու՝ կրեմլյան պատի տակ։

Մերիլին Մոնրո

Այս սիրուհին պատմության մեջ ամենախորհրդավորներից է։ 20-րդ դարի սեքս-խորհրդանիշը մտերիմ հարաբերությունների մեջ էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ։ Սակայն այդ կապը, ինչպես նաև դերասանուհու մահը, պատված են գաղտնիքներով։ Անհասկանալի է՝ Մոնրոյի մահն ինքնասպանությա՞ն հետևանք էր, թե՞ նրա ու Քենեդիի սերն ինչ-որ մեկին խանգարել է, և նրան պարզապես հեռացրել են խաղից։ Կյանքի ընթացքում նա հասցրել է «վնասել» Ջոն Քենեդիի հեղինակությանն ու հպարտությանը։ Պարզ է միայն մի բան. կրքոտ գեղեցկուհի Մերիլին Մոնրոն անձնական կյանքում շատ դժբախտ էր։ Նրա խորհրդավոր մահից ավելի քան կես դար է անցել, սակայն նա դեռևս համարվում է կանացիության ու սեքսուալության էտալոն։

Սիլվիա Քրիստել

Այս գեղեցիկ կինը գլխավոր դեր էր ստանձնել էրոտիկ «Էմանուել» ֆիլմում։ Նրա գրավչությունն անտարբեր չէր թողել ամենաազդեցիկ տղամարդկանց անգամ։ Քրիստելի սիրեկանն էր դարձել Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը։ Նրանց սիրավեպը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ Վալերին պաշտոնը չէր ստանձնել։ Սիլվիային անգամ հրավիրում էին պաշտոնական բոլոր միջոցառումներին, որոնք կապ ունեին պետության գլխի հետ։ Գործուղումների ևս նախագահը տանում էր Սիլվիային, ինչի արդյունքում էլ կինը ստացել էր «պաշտոնական սիրուհի» անվանումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել