Tert.am-ը գրում է.

Հուլիսի 22-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը (ուղևոր՝ Խ.Ե. ծնված 1996 թ.)դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ մյուս տուժածին (վարորդ՝ Զ.Ա. ծնված 1983 թ.) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել