ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել էր ԱՄՆ՝ Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու:

Դատելով հանդիպումներից ու դրանց բովանդակությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ նախարարը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Տեղյակ չէ ԱՄՆ-Իրան հարաբերությունների, ինչպես նաև ՀՀ 2 փակ սահմանի մասին, որն այդ սրման համատեքստում և մեր անհետևողականության արդյունքում կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:

Բոլոր հանդիպումները ընկալելի ու գովելի կլինեին, եթե, բացի դրանցից, տեղի ունենար գեթ մեկ այնպիսի հանդիպում ու քննարկում, որն իր նպաստը կբերեր տարածաշրջանում իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում:

Դրանք ընկալելի կլինեին, եթե, բացի համաժողովի ելույթից, ներառեին նաև հարցերի ավելի լայն շրջանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել