Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել