23-ամյա Դիոն Լին ստիպված էր իր մարմնի վրա դաջվածք անել «Դա կոչվում է վիտիլիգո» գրառմամբ՝ անցորդների ծաղրից խուսափելու համար:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Լին բախվում էր իր հասցեին արվող տհաճ մեկնաբանություններին: Նրա պատմելով՝ մի քանիսն անգամ բացահայտ կերպով հարցնում էին՝ արդյո՞ք կնոջ հիվանդությունը վարակիչ է: Իր արտաքին տեսքի պատճառով Դիոնը ստիպված էր հրաժեշտ տալ մարմնամարզիկի կարիերային, քանի որ ամաչում էր լողազգեստով ներկայանալ հանրությանը:

Նրան օգնել է դժվարությունները հաղթահարել և հավատալ սեփական ուժերին սուպերմոդել Վինի Հարլոուի պատմությունը, որի մոտ ևս ախտորոշել են վիտիլիգո: «Այժմ ես սիրում եմ իմ մաշկը և այլևս չեմ թաքցնում այն դիմահարդարման միջոցով»,- ասել է երիտասարդ կինը:

Դիոնը մի քանի տարի շարունակ մտածել է իր մարմնի վրա դաջվածք անելու շուրջ, որը կհայտներ այդ ախտորոշման մասին: «Վիտիլիգոն ինձ հետ կլինի մշտապես, ինչպես և այս դաջվածքը»,- պատմել է նա: Դիոնը նշել է, որ այլևս չի ամաչում հետքերից իր մարմնի վրա և փորձում է կրել բաց հագուստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել