Ուղղաթիռով շրջագայության ժամանակ Ռեյկյավիկից հյուսիս Սնայֆեդլսնես թերակղզում զբոսաշրջիկները մոտ 50 անկած կետեր են հայտնաբերել:

Գիտնականները կենդանիների զանգվածային անկման պատճառի վարկած են առաջ քաշել, հաղորդում է Spiegel-ը:

Դելֆինների ընտանիքին պատկանող կետերի մարմինները հայտնաբերվել են անցած հինգշաբթի ամերիկացի զբոսաշրջիկների կողմից թերակղզու հեռավոր լողափում: Տեսանյութը տասնյակ կետերի անշունչ մարմիններով նրանք փոխանցել են տեղի ոստիկանությանը: Որքան ժամանակ է, ինչ կետերն այնտեղ են, դեռ պարզ չէ, և այն, թե ինչ է կատարվել կենդանիների հետ: Կենսաբան Էդա Էլիզաբեթ Մագնուսդոթիրը ենթադրում է՝ ինչը կարող էր հանգեցնել կաթնասունների զանգվածային անկմանը:

Այս կենդանիներն առանձնանում են ուժեղ սոցիալական կապերով, չի բացառվում, որ շատերը ափ են նետվել ցեղակիցներին աջակցելու համար: Բայց քանի որ այդ շրջանում կան ուժեղ հոսանքներ, և հատակը ծանծաղ է, ապա դժվարացել է կետերի վերադարձը բաց ծով:

Արևմտյան Իսլանդիայի բնության պատմության ինստիտուտից Ռոբերտ Առնար Ստեֆանսոնը նշել է, որ վերջին տարիներին թերակղզու լողափերին կետեր հայտնաբերվել են, բայց հազվադեպ նման մեծ թվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել